Friday, 12 November 2010
Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս...
Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս
Ես թեթևակի բարև եմ տալիս…
Ու անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում:
Չգիտեն նրանք և ի՞նչ իմանան,
Որ կանգ է առնում սիրտն իմ մի վայրկյան,
Որ ես քայլում եմ, մի պահ շփոթվում,
Մոռանում աշխարհն, օդ փնտրում օդում…
Բայց անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում…
Վահագն Դավթյան
Subscribe to:
Posts (Atom)