Saturday, 21 November 2009

Ինտերնետը օգտակար է երեխաներին

Ինտերնետի դրական և բացասական կողմերի մասշտաբային ուսումնասիրության արդյունքում, որոնք իրականացրել են ամերիկացի գիտնականները, պարզվել է, որ ցանցում գտնվելը, ինտերնետային խաղեր խաղալը, ինչպես նաև մյուս օգտվողների հետ շփումը շատ կարևոր և օգտակար են դեռահասների նորմալ զարգացման համար:

Ստացված արդյունքները հակասում են շատ ծնողների և ուսուցիչների այն կարծիքին, որ ժամերով ինտերնետում գտնվելը ժամանակի անիմաստ կորուստ է:

Իրենց փորձաքննության համար, որը տևել է 3 տարի, ամերիկացի գիտնականները ներառել էին ավելի քան 800 ամերիկացի դեռահասների և նրանց ծնողներին:
Ըստ գիտնականների` դեռահասների կողմից ինտերնետի օգտագործումը թույլ է տալիս նրանց շփվել և ծանոթանալ տեխնիկայի վերջին նվաճումներին ու լինել ավելի կրթված:

Ինտերնետից օգտվելը դեռևս 10 տարի առաջ հասանելի չէր հասարակության բոլոր շերտերին. դրանից օգտվում էին հիմնականում լուրջ մասնագետները, իսկ երեխաների համար ներկայումս դա մի քանի րոպեի գործ է:

Հայրեր և որդիներ

Գիտնականները պարզել են նաև, որ այն երեխաները, որոնք կարող են ինտերնետից օգտվել անսահմանափակորեն, տարբերվում են իրենց տեխնիկական զարգացման տեսանկյունից այն երեխաներից, որոնք այդ հնարավորությունը չունեն:
Գիտնականները խորհուդ են տալիս ծնողներին և ուսուցիչներին հետաքրքրվել այն ամենով, ինչով զբաղված են նրանց երեխաները ինտերնետում. ըստ նրանց` դա կօգնի ծնողներին ավելի մտերմանալ իրենց զավակների հետ, ինչպես նաև տալ անհրաժեշտ խորհուրդներ:
Գիտնականներն ասում են, որ իրենց ուսունասիրությունները կօգնեն բարելավելու ներկայիս կրթական համակարգը:


Աղբյուրը` BBC

No comments:

Post a Comment