Saturday, 28 November 2009

Ուշացած իմ սեր

- 14 -

Իսկ ի՞նչ անել հիմա
Անուղղելի – հիմար Սիրտըս ահա նորից
Կուրծքըս այնպե’ս թակում,
Այնպե՛ս է տկտկում,
Կարծես թե Մորզեի այբուբենով
Ամենքին է դիմում մի զուսպ քենով,
Ամենքին է տալիս իր նույն հարցը հիմար.
- «Իսկ ի՞նչ անել հիմա...
Սիրտըս մոլեգնորեն կուրծքս է ծեծում,
Ինչ-որ մեկն էլ դուռն է ծեծում հուշիկ
Հարբածի պես ելնում,
Գնում դուռն եմ բացում
Դուռն եմ բացում – եվ ի՛նչ.
Դու’ ես, իմ անգի՛նըս,
Դու իմ տունն ես եկել,
Եվ այնպես ես եկել,
Որ որոշված ժամին վեր չկենաս
Ու մորթվողի նման դուրս չգնաս,-
Որ չգնա’ս,
Մնա՛ս,
Ընդմի’շտ մնաս...

Ու ես լուռ նայում եմ քո աչքերին,
Սիրո’վ, ցավո’վ լեցուն,
Տագնապներո՛վ լեցուն
Այս աչքերին

Մի’ տագնապիր, ոչի՛նչ, առանձին բան չկա’,

Թո’ղ որ քո մանկիկը ինձ անվանի« քեռի,
Բայց նա «քույրի՛կ կասի վաղը մեր աղջըկան...


Պարույր Սևակ /պոեմ/ վերջ /

No comments:

Post a Comment