
Տարիներ հետո քեզ տեսա նորից,
Սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես,
Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպես:
Աչքերդ մեղմ հանգչեցին վրաս,
Ես հպարտ ու վես անցա քո կողքով.
Շուրջս ծածանվեց լուսեղեն երազ.
Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:
Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.
Քույր իմ, ամոքիր սիրտս վշտաբեկ,
Տես, քոնն եմ ես միշտ, քոնն եմ հավիտյան:
No comments:
Post a Comment