Saturday, 13 March 2010

Իսկ առերե՞ս..


Սիրտ մի դատարկ, հոգի ծարավ,
Մի ձեռք պարզած... անպատասխան,
Թախիծ խորունկ աչքերուն մեջ,
Իսկ առերես միայն ժպիտ...

Դատարկ ժպիտ` հույսի պապակ,
Անվերջ սպասող... անպատասխան:
Միտքը անդունդ` կասկածով լի,
Իսկ առերես այնքան արի...

Անկեղծ, բարի, թեև ունայն,
Բարի՞... սակայն անպատասխան...
Գնա՞լ, մնա՞լ... մոռանա՞լ այն,
Իսկ առերես վստահ այնքան:

Փոթորիկներ հոգու խորքում,
Հարցեր այնքան... անպատասխան,
Գուցե օտար, գուցե հեռու,
Իսկ առերե՞ս... Դարձյալ հեռու...

No comments:

Post a Comment