Saturday, 6 March 2010

Քիչ է պատահում...

Քիչ է պատահում որ ինքս ինձնից
Փոքր ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ
Ուրեմն մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ
Ես ինձ այն պահին այնպես եմ ժպտում
Ինչպես ժպտում են այն կոր գերանին
Որ գետի վրա դարձել է կամուրջ
Եվ այն մանուկին որ ոտաբոբիկ
Մտել է առուն և թաց վարտիքով
Կավ է դուրս հանում
Որ նավակ շինի:

Պ. Սևակ

No comments:

Post a Comment