
Մի' անիր (այս),
Մի' անիր (այն),
Մի'... մի'... մի'... մի'...
Չի' կարելի (այս բանն անել),
Չի' կարելի (այն բանն անել),
Չի'... չի'... չի'... չի'...
Այս ՙմի՚-ն ու ՙչի՚-ն աջից-ձախից,
Իբրև երկու փակագծեր,
Անլուծելի խնդրի նման
Մեր ողջ կյանքն են մեջտեղ գցել:
Եվ այս խնդիրն ով կլուծի...
Մի' մոռացիր, որ շատ հաճախ, ցանկալի'ս,
Երբ հույս ցանում ու հավատ են շաղ տալիս,
Չի' կանաչում:
Հիշի'ր, որ միշտ ուշանում է ցանկալին,
Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս,
Չե~ն ճանաչում:
No comments:
Post a Comment