Sunday 13 December 2009

You will need this when chatting on i-net!


We have all gotten them at onetime or another, those e-mails that have those annoying letter combinations. Here is a pretty good list of what they mean:

AFAIC As Far As I'm Concerned
AISI As I See It
ASAP As Soon As Possible
B4 Before
BOT Back On Topic
BTW By The Way
CIAO Goodbye
CIS CompuServe Information Service
CUL Catch You Later/See You Later
CUL8R See You Later
CWYL Chat With You Later
DBEYR Don't Believe Everything You Read
FE Fatal Error
FTL Faster Than Light
FYI For Your Information
FYM For Your Misinformation
HAK Hugs And Kisses
HHOK Ha Ha, Only Kidding
HHO1/2K Ha Ha, Only Half Kidding
HTH Hope This Helps
HUA Heads Up, Ace
IAC In Any Case
IAE In Any Event
IITYWTMWYLMA If I Tell You What This Means Will You Leave Me Alone
IIWM If It Were Me
IMCO In My Considered Opinion
IMHO In My Humble Opinion
IMNSHO In My Not So Humble Opinion
IMO In My Opinion
IOW In Other Words
ISP Internet Service Provider
KISS Keep It Simple Stupid
L8R Later
LD Long Distance
LLTA Lots And Lots Of Thunderous Applause
LOL Laughing Out Loud
NRN No Reply Necessary
OATUS On A Totally Unrelated Subject
OATIS On A Totally Irrelevant Subject
OMIK Open Mouth, Insert Keyboard
ONNA Oh No, Not Again
OTOH On The Other Hand
OTSH On The Same Hand
RMM Read My Mail
ROTFL Rolling On The Floor Laughing
ROTM Right On The Money
RSN Real Soon Now
RTFM Read The Fucking Manual (or Message)
TFN Thanks For Nothin'
TIA Thanks In Advance
TLA Three Letter Acronym (such as this)
TM Trust Me
TWHAB This Won't Hurt A Bit
WEB World Wide Wait
WMG Wheres My Glasses
WTHDTIM What The Hell Do These Initials Mean
YGBK You Gotta Be Kiddin'

The Beatles Updated "Yesterday"

Yesterday,
All those backups seemed a waste of pay.
Now my database has gone away.
Oh I believe in yesterday.

Suddenly,
There's not half the files there used to be,
And there's a milestone hanging over me
The system crashed so suddenly.

I pushed something wrong
What it was I could not say.

Now all my data's gone
and I long for yesterday-ay-ay-ay.

Yesterday,
The need for back-ups seemed so far away.
I knew my data was all here to stay,
Now I believe in yesterday.

If Restaurants Functioned Like Microsoft...

Patron: Waiter!
Waiter: Hi, my name is Bill, and I'll be your Support.
Waiter. What seems to be the problem?
Patron: There's a fly in my soup!
Waiter: Try again, maybe the fly won't be there this time.
Patron: No, it's still there.
Waiter: Maybe it's the way you're using the soup. Try eating it with a fork instead.
Patron: Even when I use the fork, the fly is still there.
Waiter: Maybe the soup is incompatible with the bowl. What kind of bowl are you using?
Patron: A SOUP bowl!
Waiter: Hmmm, that should work. Maybe it's a configuration problem.

How was the bowl set up?
Patron: You brought it to me on a saucer. What has that to do with the fly in my soup?!
Waiter: Can you remember everything you did before you noticed the fly in your soup?
Patron: I sat down and ordered the Soup of the Day!
Waiter: Have you considered upgrading to the latest Soup of the Day?
Patron: You have more than one Soup of the Day each day??
Waiter: Yes, the Soup of the Day is changed every hour.
Patron: Well, what is the Soup of the Day now?
Waiter: The current Soup of the Day is tomato.
Patron: Fine. Bring me the tomato soup, and the check. I'm running late now.

[waiter leaves and returns with another bowl of soup and the check]

Waiter: Here you are, Sir. The soup and your check.
Patron: This is potato soup.
Waiter: Yes, the tomato soup wasn't ready yet.
Patron: Well, I'm so hungry now, I'll eat anything.

[waiter leaves.]

Patron: Waiter! There's a gnat in my soup!

The check:
Soup of the Day . . . . . . . . . . $5.00
Upgrade to newer Soup of the Day. . $2.50
Access to support . . . . . . . . . $1.00



**Contributed to Swenny's E-Mail Funnies by Bob Laurie, Juneau, Alaska**

Thursday 3 December 2009

Մեր շատ սիրելի դասախոսները... /քաղվածք Կիրառական ֆակուլտետի բլոգից :-//

Ֆ. Հարությունյան
… չգիտեմ՝ թեորեմ ասեմ, լեմմա ասեմ…. Պնդու՝մ:
… հիմա ես կուզեմ մի քիչ փիլիսոփայություն անեմ
… ես քննությունը կարող եմ անցկացնել կամայական օր, կամայական ժամի, բացի շաբաթ ու կիրակի օրերից և այն ժամերից, երբ ես զբաղված եմ

Բ. Գրիգորյան
… (զանգը հնչելու ընթացքում) - Ուր՞ էք շտապում, զանգը հլա չի պրծել
…Դե մարդ կարա հանգիստ M-ը N-ի հետ խառնի
…մենք որ գրել ենք x=a, մենք ի նկատի ունենք, որ x-ը հավասար չի a-ի
…Չէ սուտ եմ ասում, հը-հը, վայ չէ, ձիշտ եմ ասում
… շուռ արի, սուս մնա ու դուրս արի լսարանից

Ա. Բաղդասարյան
…(մեծ գծ.-հավ. համակարգին նայելուց հետո) - մեզ միայն զանգը կփրկի
…հասկացաք, ոչ մի բան էլ չհասկացաք

Ռ. Խաչատրյան
…դե խոսքա էլի, իմ խոսքը բանի տեղ մի դրեք
…Ով որ լավ դասի գա պրոբլեմ չի ունենա, իսկ ով որ չէ` կգնահատվի օբյեկտիվորեն

Գ. ԿարապետանՈւսանող: - Ընկեր Կարապետյան, մի hատ հարց տամ, էլի
Կարապետյան: - Տուր
Ուսանող: - Էս ինչ՞ ենք անում

Վ. Իսրայելյան
…5 րոպե նստեք 10 րոպեից գալիս եմ
…վերցնենք n թիվը, չէ n-ը փոքր ա` m

Գ. Կարապետյան
- Դիտարկենք այս բազմանդամը: Նրա անդամները մեզ չեն բավարարում որովհետև փոքր են: Մեզ պետք են մեծ անդամներ: Եկեք մեծացնենք մեր անդամները այնքան, մինչև դրանք մեզ բավարարեն:

Ա. Հարությունյան
(Հանրահաշիվ)
Ուսանող: -Ընկեր Հարությունյան, ԿԱՐՈՂ ա էս բանը սենց ա?
Դասաղոս: -Տղա ջան, ոչ թե կարող ա, այլ ՀԱՍՏԱՏ ԿԱՐՈՂ ա տենց ա.

iskakanic de heriq a eli... :))


Monday 30 November 2009

Be yourself, everyone else is already taken!


Ուշացած իմ սեր

- 1 -

Դու տեսնու՞մ ես հիմա, իմ սիրելի՛,
Թե մեզ ու՛ր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա’ծ սերը,
Դու չուշացա՛ծ իմ սեր

Կշտամբանքի խոսքեր ես չեմ ուզում ասել:
Բայց դու ո՞նց թույլ տվիր,
Որ նա’ դառնա տերըդ,
Ում դու չէիր սիրում
Եվ ում համար
Չէին դողում շրթերդ՝ ինչպես հիմա,
Չէին շողում աչքերդ՝ ինչպես հիմա,
Ինչպես հիմա՝ կուրծքըդ չէր տրոփում կրքով

Ինչպես դու քանդեցիր տունդ քո իսկ ձեռքով
Զուր մի’ արդարանա:
Սիրո հարցում,
Չի՛ ճանաչում կյանքը արդարացում

Զուր մի’ ասա, թե դու
Բոլորովին անփորձ աղջիկ էիր այնժամ,-
Սե՛րը, ո’չ, չի զգում փորձի կարիք:

Մի’ մտածիր իզուր,
Թե կյանքն ինքը քեզ հետ իբըր վարվեց դաժան,–
Կյանքը չի՛ բաժանում չարիք – բարիք:
Եվ մի’ կարծիր իզուր,
Թե չբերեց բախտըդ
Բախտ բերելըս ո՛րն է,
Նրան ձե’ռք են բերում...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 2 -

Եվ այսպես է լինում.
նրբության տեղ՝ սիրով
Ոմանք նուրբ մետաքսն են գերադասում հաճախ


Եվ այսպես է լինում.
Տաքության տեղ սիրո
Ոմանք տաք մուշտակն են գերադասում հաճախ


Ո՞ր հիմարը կասի, թե վատ բան է
Բարձըր աստիճանը,
Փողով լի գրպանը,
Եթե... սիրո հարցում շիրիմ չէ գրպանը

Երախտապա՛րտ եմ ես դատարկ իմ գրպանին,
Թե չէ, ի’նչ իմանաս, աստվա՛ծ չանի,
Չէ՞ որ կարող էր նա ինձ էլ գուցե
Ուրիշների հիմար դրության մեջ գցել -
Կարող էին, այո’, կարող էին ինձ էլ
«Աղվես»-ի տեղ իրենց ուսին գցել,
Իբրև մուշտակ՝ կրել,
Իբրև ոսկե քորոց՝ կրծքին խրել
Չէին կարո՞ղ
Ի՛նչ է,
Նրանք՝ հետիոտըն,
Իսկ ես ձիավո՞ր եմ,
Նրանք՝ կլոր զերո,
Իսկ ես միավո՞ր եմ:


Ախ, չէ՛, կարո’ղ էին,
Որովհետև կյանքում
Մեծագույնը մեծին միշտ հաղթում է
Իսկ շատերի համար, անշուշտ, սրտից մեծ է
Կահավորված - կարգին - շքեղ տունը

Ախ, չէ՛, կարո’ղ էին,
Որովհետև կյանքում
Թեպետ հաղթությունը միշտ նորինն է,
Սակայն հինն էլ կյանքում
Նրանով է կանգուն,
Նրանով է զորեղ,
Որ նա հին է:
Իսկ «քաղքենի» կոչումն այնքան է հին կյանքում,
Որքան... ինքը՝ կինը

Բայց արտաքուստ քեզ պես
Ու քեզ նման կարծես
Նույն այդ կինը
Անհունորեն քեզնից և տարբեր է այնպես,
Ինչպես նկարներից՝ «նեգատիվը»։

Եվ ինձ համար բախտ է,
Մեծ պատիվ է,
Որ դու ուրի՛շ կին ես,
Իմ անգի’նըս,
Որ հեռու ես ամեն մի քաղքենուց,
Ինչպես պղտոր ջուրը՝ կարմիր գինուց...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 3 -

Բայց, սիրելի’ս, քեզ հետ եղել է վատթարը,
Քեզ հետ պատահել է ահավորը
Քաղքենուհին անգամ պակաս մեղավոր է,
Քան դու՝
Իմ անմե’ղըս,
Իմ արդա՛րըս


Նա՝ վատ թե լավ՝ կյանքում առևտուր է անում.
Մի բան՝ տալիս,
Տեղը ուրիշ բան է առնում
Նրան կարելի է արհամարհել,
Իսկ քեզ... կարելի է քեզ չներե՛լ,
Որովհետև նրանք սեր են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու սիրո՛ հետ.
Որովհետև նրանք կյանք են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու կյանքի՛ հետ...

Քեզ ո՞նց ներել, թե դու
Գնացել ես մարդու
Այնպես, ինչպես մի օր քո հեռավոր տատը,
Երբ որ հարցը ոչ թե սիրտն ու սերն են լուծել,
Այլ, ամենից առաջ, մատնեմատը
Ինչպե՞ս ներել, թե դու
Գնացել ես մարդու,
Ինչպես Արևելքում ընդունված է եղել
Երկու՛ հազար տարի՝
Զավակի հետ մի լավ գերդաստանի,
Որի յոթը պորտին ճանաչել է հայրըդ,
Որի յոթը պորտին ճանաչել է մայրըդ,
Ճանաչել են,
Սակայն նրա գերդաստանի՛ն,
Բայց ո’չ նրան, ում դու
Գնացել ես մարդու


Գնացել ես մարդու
Եվ... մտածե’լ,
Թե սերն ինքը,
Եթե կյանքում նա կա,
Հետո մի օր կգա.
Թո’ղ որ առաջնեկի՝
Քեզ պես ու քեզ նման մի աղջըկա,
Թո’ղ որ երկրորդ մանկան՝
Իր հոր քթից թռած մի շեկլիկի
Ծնընդի հետ,– մե՛կ է՝
Միայն թե գա...

Սակայն սերը փառք չէ,
Ոչ էլ հաջողություն,
Որ հետո գա
Եվ կամ
Բնավ չգա
Հյու’ր չէ,
Որ մերթ ընդ մերթ այցելի ձեր տունը,
Մերթ պատճառի հաճույք
Ու մերթ՝ տհաճություն,
Խանգարելով անուշ ձեր ետճաշյա քունը
Ախ, չէ՛.
Սերը հյու’ր չէ,
Տանը հյու’ր չէ սերը
Թե բանն այդտեղ հասավ՝
Նա տանտե՛ր է


Հիմա դու լավ գիտես,
Իմ սիրելի’,
Որ սիրո հետ խաղալ չի՛ կարելի.
Ո’չ նա խաղալիք է,
Ո’չ էլ մանուկ ես դու
Իսկ թե խաղալիք է՝
Նա չի ջարդվում ինքը.
Հետը խաղացողին ինքն է այնպե’ս ջարդում,
Ինչպես որ նա քեզ է ջարդել հիմա...
Մի՞թե արդեն պարզ չէ և քե’զ համար,
Որ կարող է սերը...վրեժխնդի՛ր լինել,
Վրեժ լուծել՝
Իրեն անտեսելու՛ համար.
Տառապալից սիրով չսիրողին զինել,
Ինչպես որ քեզ՝ հիմա...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 4 -

Ես սառույցի նման կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում,
Եվ ինձ... ինձ չէր փրկի
Եվ ո’չ մի սառնարան՝
Վերջին «մարկան» վրան


Ես թշնամու’ս անգամ չեմ կամենում
Տնաբույս ճյուղ լինել արմավենու՝
Լուսամուտի գոգին,
Կըճուճի մեջ կավե,
Եվ կամ լինել ոսկե - չգործածվող գավե՛ր:


Չէ’, ես սառույցի պես կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում:
Բայց... ես ո՛նց եմ ուզում
Ու երազում,
Անգի’ն,
Քո ոտքերը տեսնել իմ գրկաբաց շեմքին
Քեզ մեկընդմիշտ տեսնել իմ տանն աղքատ ու հին
Եվ հավատալ, որ դու’,
Դու՛ ես տանտիրուհին:

Բա’րձր,
Բա՛րձր է հնչում.
«Իմ սիրելի՛»,
«Իմ սե՛ր»:
Բայց ես ո՛նց եմ ուզում
Ու երազում,
Անգի’ն,
Քեզ շշուկով, ան-ծա՛յր մի շշուկով ասել,
Քեզ շշնջալ.«Իմ կի՛ն»...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 5 -

Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու’ - ուրիշի՛նը
Դու’, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն...


Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա’։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա’...

Եվ նա ով է՝ գիտե՛մ
Պարզ է. նա ո’չ կարիճ,
Եվ ո’չ էլ իժ է նա
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 6 -

Ինձ բռնեցի հանկարծ ես այն բանում,
Որ ոտներըս հաճախ ինձ, ակամա,
Անվերջ այգիներից - այգիներ են տանում


Իսկ դուք մի’ շտապեք հանցանքի մեջ բռնել
Այգիներ եմ գնում ո’չ թե նրա համար,
Որ շրջում են այնտեղ կանայք ամե՛ն ոճի.


Կանայք՝
Նման նրբին ճենապակու.
Հիանալ ես ուզում, ուրիշ ոչի՛նչ...

Կանայք՝
Նման շքեղ սիրամարգի.
Իրենք՝ անգույն, մինչդեռ նրանց հագի՛ն...

Կանայք՝
Նման դռան, որ չեն փակում.
Կողպեք բաց անելու ո’չ մի հակում...


Եվ աղջիկնե՛ր.
Աչքերն այնպե’ս վճիտ,
Որ լեռնային ջրին եթե ասես՝
«Ջինջ ես աղջըկական աչքերի պես»,
Ջուրը հիացմունքից կլճանա մի պահ.
Շո’յված կզգա այնպե’ս,
Կզգա այնպե՛ս հպարտ

Եվ աղջիկներ բազու’մ -
Այնպես նազու՛ն,
Նազու՛կ,
Որ ամե’ն մի պախրա,
Ամեն եղնի’կ,
Այծյա՛մ
Ցնծությունից պիտի շիկնի ներքուստ,
Եթե լսի հանկարծ իր հասցեին.
«Ասես աղջիկ լինի, ահա թե ի՛նչ»։
Եվ աղջիկնե՛ր –
Այնքա’ն կախարդիչ ու թովիչ,
(Նրանց թովչանքն արդյոք ի՞նչ մակդիրով չափես),
Եվ աղջիկնե՛ր –
Թովիչ՝ աղջըկա պես...


Բայց այգի են տանում ոչ թե նրանք՝
Ո’չ թե այս բոց կանայք,
Աղջիկներն այս կրակ,
Ո’չ թե անծանոթին.
Իբրև մոտիկ,
Վերջ ի վերջո «դու»–ով անվանելու հույսը...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 7 -

Սակայն ճիշտ է, որ ես այգիներ եմ գնում,
Եվ ճիշտ է, որ այնտեղ կանա’յք չեն ինձ տանում
Մանուկներն են տանում, երեխե՛քը


Լայն ծառուղի
Ավազ, որ և շեկ է,
Ինչպես այս թմփլիկը, ա’յ, այս մեկը,
Որ իր գլխին,
Ասես
Թասակի պես,
Անվտանգ արևն է մազերի տեղ կրում
Ինչպես և այն մե’կը,
Այն մե՛կը, տե’ս,
Որ ավազին, մատով, ինչ-որ բան է գրում
Ժպտուն դեմքը նրա,
Նրա ձեռ ու ոտը
Այնպես պեպենոտ է,
Որ ուզում ես լվալ առվի ջրով այս ջինջ.
Քեզ թվում է տղան ոչ թե պեպենոտ է,
Այլ որ նրա դեմքը,
Նրա ձեռ ու ոտը
Այս ավազն է նախշել, ուրիշ ոչինչ

Իսկ հապա ա’յս մեկը...
Ա’խ, այս երեխե՛քը...

Ամեն մեկըս ունի իր մեծ թուլությունը.
Մեկին՝ բարությունը,
Մեկին՝ մայրությունը,
Մեկին՝ խմիչքները,
Մեկին՝ սերը կանանց
Ինձ մոտ մանուկների տիրություն է.
Ինչքան ինձ հիշում եմ՝
Հպատա՛կն եմ նրանց

Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ՝
Մանուկ - հասակ առած,
Մանուկ - տարեց դառած,
Եվ, վերջապես, նաև մանուկ - ծերուկ

Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
Ուստի «մանկականն» է լավի ածականը.
Այդպես չի՛ կարելի կոչել ժխտականը...

Իսկ դուք նկատե՞լ եք.
Բոլոր մանուկները
Ե’վ նման են իրար,
Ե՝վ իրարից տարբեր
Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանու՞կ, երբե’ք.
Աշխարհումըս բոլո՛ր մանուկներն են սիրուն....

Ու ես թափառում եմ այգիներում,
Որ վերստին լսեմ զանգ-ծիծաղը նրանց,
Տեսնեմ ինքնամոռաց-տարված խաղը նրանց,
Տեսնեմ,
Թե ինչպես են կավից տնակ շինում,
Գոտի շինում խոտից.
Տեսնեմ,
Թե ինչպես են իրենք իրենց զինում՝
Լաց լինելով ստից.
Լսեմ,
Թե ոնց նրանք բլբլում են անվերջ
Ու մոր հոգին հանում.-
«Իսկ այս ի՞նչ է, մա’մա»...
Լսե’մ,
Թե հալվելով՝
Ի՛նչ սիրով է նրանց մայրը պատասխանում,
Մերթ էլ.-
«Բավական է, դե մի’ հանիր համը...
Տեսնե’մ,
Թե ինչպես են մեկը մեկի առաջ
Իրենց հայրիկներով հպարտանում.
Սրանն՝ ինժեներ է,
Նրանն՝ օդաչու է,
Որ... երկնքի՛ց անգամ անց է կենում...


Այստեղ ես հասկանում,
Զգում ու հասկանում ամբողջ սրտով,
Որ դու ի՞նչ էլ լինես՝
Ճարտարապե’տ,
Վարպե’տ,
Միլիցիոնե’ր,–
Դու ամենի՛ց առաջ՝
Այս ամենից առաջ և կամ հետո՝
Պարտավոր ես կյանքում... «հայրի’կ լինել...

Եվ խենթ մի ցանկություն
Լափլիզում է քո սիրտն ու հոգին,
Որ քե’զ,
Եվ քե’զ,
Եվ քե՛զ
«Հայրիկ կոչի ձայնը ինչ-որ մեկի


Ինչու՞ ինչ-որ մեկի
Ո’չ թե ինչ-որ մեկի,
Այլ, սիրելի՛ս, ձայնը մե’ր մանկիկի...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 8 -

Մենք ինչքա՛ն ենք տխրել՝ երազելով.
Ես աղջիկ եմ ուզում,
Իսկ դու՝ տղա
Ես աղջիկ եմ ուզում՝ քո’ մազերով,
Դու տղա ես ուզում՝ ի’նձ պես թխաչ...


Ես աղջիկ եմ ուզում,
Որ քեզ նման լինի –
Քեզ պես՝ կախարդանքով իրեն զինի.
Քո հասակի նման՝ մանրանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ.
Լինի քեզ պես նազու’կ,
Քեզ պես նազու՛ն,
Եվ քեզ նման զգաստ,
Ե’վ երազուն.
Որ երբ ժպտա քեզ պես՝
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես՝
Վառվի մարած հույսը.
Երբ ծիծաղի քեզ պես՝
Զգաս -
Կյանքն է զնգում.
Ու երբ սիրի -
Զգաս՝
Արժե՛ ապրել կյանքում
Ամե’ն ինչով նման,
Թուլությունո՛վ անգամ,
Քե’զ պես,
Միայն... քեզ պես դառնություննե՛ր չզգա...

Իսկ դու «չէ’ ես ասում.
Դու տղա ես ուզում


Թո’ղ որ իր հոր նման տգեղ լինի, ոչի՛նչ,
Բայց թող աստղով լինի՝ իր հոր նման
Մոր հոգու հետ, ոչի՛նչ, իր հոր նման
Թող նա մեկ-մեկ խաղա,
Չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբե՛ք երես չառնի
Թող որ՝ իր հոր նման՝ շա՛տ բան տեսնի կյանքում,
Բայց թող՝ իր հոր նման՝ մի’շտ էլ մնա կանգուն.
Թող նա իր հոր նման՝ մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հո’ր նման դատի.

Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՛ց.
Իր հոր նման՝ թող որ հափըշտակվի’, տարվի’,
Բայց երբ ժամը հասնի, հո’ր պես սիրահարվի,
Հո’ր պես կարողանա ատել, սիրել,
Կարողանա քե’զ պես բախտի տիրել...

Ես ինչպե՛ս եմ ուզում
Ինձ հա’յր տեսնել,
Դու ինչպե՛ս ես ուզում
Քեզ մա’յր տեսնել...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 9 -

Բայց դու արդեն... արդեն մայր ես վաղուց.
Բակում քո տղան է հիմա խաղում......
Ես ո’չ փոքրոգի եմ,
Ո’չ տգետ եմ,
Սակայն արի ու տես, որ խանդոտ եմ


Ես խանդոտ եմ, ինչպես գարնան գետը՝
Ամեն ջրի հանդեպ,
Ինչպես արեգակից խանձված խոտը՝
Ամեն հրի հանդեպ

Ի՛նչ փույթ, թե խանդելու չունեմ տեղիք,
Բայց իրավու՛նք...
Չէ՞ որ ամբողջովին քոնն եմ
Քո՛նն եմ,
Բայց ո’չ իբրև կրծքիդ թառած ծաղիկ.
Քո՛նն եմ,
Սակայն իբրև ո’չ պաշարված քաղաք,
Ո’չ էլ հարձակումով մեկեն շահված քաղաք
Քոնն եմ ամբողջովին՝
Ա’յն տան նման,
Ուր դու և’ տանտեր ես այդ տան համար,
Ե’վ տան միա՛կ-միա՛կ բնակիչը
Չէ՞ որ ես այլ բան չեմ,
Ես լոկ սիրո ճիչ եմ՝
Խոսուն կասկածներիդ լուռ փարատման համար:
Քոնն եմ իմ անցյալո’վ,
Իմ ներկայո’վ,
Երազներո’վ բոլոր,
Ապագայո՛վ.
Քոնն եմ ամբողջովի՛ն,
Իմ սիրելի’ս
Սա իրավունք մի՞թե ինձ չի տալիս
Գեթ այսքանից հետո պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու.
Որ դու պիտի լինես ի’մը՝ անվերապա՛հ,
Ի’մը՝ ոտից-գլու՛խ, Ի’մը՝ ամբողջովի՛ն.
Որ քո գորովագին սիրո ծովին
Ես տեր լինեմ,
Ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին ի’մը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի՛ կաթիլ անգամ դու չցրես,
Էլ չեմ ասում՝ սիրե՛ս...
Էլ չեմ ասում՝ սիրե՞ս...
Բայց ես գիտեմ, թե դու ո՛նց ես երկըրպագում,
Ո՛նց ես պաշտում... նրան,
Որ կոչում է քեզ «մայր։
Ու ես, որ ո’չ կույր եմ,
Ո’չ էլ հիմար,
Միշտ մի հարցի առաջ աչք եմ փակում.

Ո՞վ է առաջինը քո մեծ հոգում.
Ե՞ս եմ արդյոք, թե նա,
Ու վա՛յ թե նա...
Եվ ի՛նչ էլ որ լինի՝
Ես չե’մ խանդում նրան,
Ա’խ, չէ՛, ես լոկ քեզ եմ որդուդ համար խանդում.
Չէ՞ որ նա լոկ քոնն է և... իմը չէ

Ու ես ո՛նց կուզեի,
Ո՛նց կուզեիր և դու,
Որ նա լիներ ի’մը,
Որ ինձ «հայրի՛կ կանչեր,
«Հայրիկ այնպե՛ս կոչեր,
Այնպե՛ս գոչեր,
Որ աշխա՛րհը լսեր հոր անունը

Բայց նա քոնն է միայն և իմը չէ


Ցավն էլ այստեղ է, որ... խորանում է...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 10 -

Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում
Եթե ասեղ է նա՝
Աչք է ծակում...

Դե’հ, ու՞մ լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուք ենք սիրում
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շա՛տ է նախանձելի այս հարցերում
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը...
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը
Պարզ է. հայտնի դարձավ և մեր սերը
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Ե’վ այս, և’ այն կողմից տնտըղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան:
Ուրիշ խոսքով ասած՝
Նա մի դրոշ դարձավ,
Որ ո’չ թե ձեռքից-ձեոք – բերնից-բերա՛ն անցավ...

Չէ’, սսե՛ղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա՝
Աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա,
Հենց թաքցընես՝
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկա՛ր մի թել,
Որ երևա’ իսկույն
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ի՛նչ...
Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել.
Կարելի է, ինչ խոսք, սիրահարվել,
Միայն... հարկավոր էր խելոք վարվել,
Սուսի՛կ – փուսի՛կ այնպես...

Աստվա’ծ վկա, այսպես
Չէ՞ որ կարելի է անգամ խելագարվե՛լ
Ախար իմ ի՛նչ գործն է՝ մարդիկ ո՞նց են անում
Իմ ի՛նչ գործն է.
Մարդիկ շա’տ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վա’տ բաներ են անում,
Ես գործ ունեմ մարդկա՛նց,
Ո’չ թե ամեն կարգի նրանց արարքի հետ.
Ես գործ ունեմ սիրո՛,
Ո’չ թե թաքուն կապի հրայրքի հետ.
Միայն աղբյուրի՛ հետ հավերժախոս ու ջինջ,
Եվ ո’չ հոսանքի հետ հեղեղային.
Եվ ո’չ երբեք մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում դաղում.
– «Է՛յ, բի’ճ...


Պարույր Սևակ /պոեմ/

Sunday 29 November 2009

Ուշացած իմ սեր

- 11 -

Ու մեր սերը բացվեց,
Բերնե-բերան անցավ.
Օրվա հերոս դարձավ
Ու նյութ օրակարգի...

Ու ես էլ իմ կարգին
Խոսք տվեցի, անգի’ն,
Այսուհետև էլ քեզ... քե’զ... չսիրե՛լ,
Իշխել հոգուս վրա,
Սրտիս տիրել...

Ա՛խ, սրտի տեղ եթե լիներ լեզու՛ն,
Որ խոստացավ հանգիստ քեզ չսիրել
Հասկանու՞մ ես, թե ես ինչ եմ ասում,
Հասկանու՞մ ես արդյոք. քե’զ...
չսիրե՛լ...

Գուցե գիտակցաբար ես ստեցի՞,
Գլուխս ազատեցի՞
Չէ՛, պարզապես
Կարծես ընդունված է ժողովներում
Ուրի’շ տեսակ խոսել:
Ինչպես ընդունված է ժողովներում՝
Նույնն արեցի ես էլ...


Բայց և այնպես հիմա ա’յլ լեզվով են խոսում
Այս տողերը
Բարեկամնե’ր,Անգի՛ն,
Այսօր ես հուզվել ու սրտնեղել եմ
Բարեկամնե’ր,
Անգի՛ն,
Չէ՞ որ խոսք եմ տվել էլ չսիրել,
Չէ՞ որ խոստացել եմ իշխել հոգուս վրա,
Սրտիս տիրել...

Խոստացել եմ
Սակայն
Եթե բան դուրս չգա՞...
Թո’ղ որ ասեն, թե սա
Սովետական մարդուն բնա’վ սազական չի,
Թո’ղ որ ասեն, անգի՛ն,
Որ մեր սերը կյանքում բնա՛վ տիպական չէ
Թո’ղ որ այդպես
Սակայն
Չէ՞ որ կյանքում նա կա,
Չէ՞ որ արժան գտան նրան նիստի տանել,
Քննարկումից հետո կեսլուրջ ու կեսկատակ
Չէ՞ որ խորհուրդ տվին.
- «Կարելի՛՛՛ է անել...»։

Ո’չ Միայն ո՛չ այնպես, ինչպես հարմար գտան
Ես գործ ունեմ մարդկա՛նց,
Ո’չ թե ամեն կարգի նրանց խորհըրդի հետ.
Ո’չ թե թաքուն կապի,
Ես գործ ունեմ միայն սիրո ու սրտի՛ հետ...


Պարույր Սևակ /պոեմ/

Saturday 28 November 2009

Ուշացած իմ սեր

- 12 -

Հիմա դու տեսնու՞մ ես, իմ սիրելի՛,
Թե մեզ ու՛ր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա’ծ սերը,
Դու չուշացա՛ծ իմ սեր

Դատափետում են քեզ
Ու խստորեն դատում
Նրա’ համար, որ դու
«Ընտանիք ես քանդում։
Բախտի ի՛նչ չար կատակ
Եվ ի՛նչ ծաղր է հիմար.
Դու’, որ հենց ծնվել ես ընտանիքի համար,
Սուրբ օջախի’,
Սիրո քո տանիքի’ համար,
«Ընտանի՛ք ես քանդում...
Եվ դու պարտավոր ես փրկե՞լ մի ընտանիք,
Որ շա՛տ վաղուց արդեն կործանվել է ինքը.
Հանուն կործանվածի կործանումի մատնել
Ուրի՞շ մի ընտանիք

Ու՞ր է այստեղ խիղճը,
Դատողությու’նն ուր է,
Ու՞ր է աոողջ միտքը.
Հանուն փլված մի տան՝
Մեկ այլ տանիք քանդել,
Եվ ինչպիսի՛ տանիք...
Եվ մի՞թե քեզ դատող,
Դատափետող մարդիկ չեն իմանում,
Որ դու... հեղու՛կ չես դու,
Որ քո ձևը փոխես այն ամանում,
Որտեղ որ քեզ կածեն...
Մի՞թե մինչև հիմա ոմանք չեն հասկացել.
Դու կենդանի’ մարդ ես,
Ամենամա՛րդ մարդը,
Սիրո՛ղ մարդը,

Քեզ չի կարող ձև տալ ամեն կուժ ու կուլա,
Եվ որ չորստառանի «մարդ կոչվածը կյանքում
Շա՛տ ավելի բարդ է,
Քան թե հազարատառ, թեկուզ սրբագործված, մի ֆորմուլա

Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Երբ շա’տ լավ գիտես.
Բոլո՛ր օրենքները նրա’ համար են լոկ,
Որ պաշտպանեն կյանքում մարդկայի’նը
Մարդու՛ն,
Եվ որ բոլոր տեսակ օրենքներից բացի
Կա մի օրենք ևս – և շա՛տ խելոք.
Բոլոր օրենքների ո’չ թե տառն են կարդում,
Այլ էությու՛նը լոկ...

Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Ինչպե՞ս չասես, որ քեզ
Պետք է սուրբ ընտանի՛ք,
Բայց ո’չ ընտանիքի ծաղրանկար,
Պետք է օջա՛խ մաքուր,
Սիրո գողտրիկ տանի՛ք,
Ուր չի կարող լինել ոչ մի կարիք
Խաղալ «լավ ընտանիք.
Մի հա’րկ,Ուր հա՛րկ չկա
Խաղալ, թե «սրա պես լավ հարկ չկա՛.
Մի հա’րկ,Ուր իսկապես չկա կեղտի նշույլ,
Եվ ո’չ երբեք մի հարկ,
Որտեղ մութ անկյուն են կեղտը քշում՝
Հանուն ըն-տա-նե-կա՛ն սուրբ մաք-րու-թյա՛ն...
Ա’խ չէ՛.
Քո մեծ սրտով
Դու սովոր չես նման մի փոքրության...

Ու ցավում է հիմա մեր վիրավոր հոգիդ,
Նա ցավում է հիմա՝ ատամի’ պես

Մենք և’ երջանիկ ենք,
Ե’վ պատժված հիմա.
Դու՝ Եվայի’ նման,
Իսկ ես՝ Ադամի’ պես

Ա՛խ, ցավում է հոգիդ նրա’ համար,
Որ աստըծո գործած հին սխալից հետո,
Եվ քանի՛ դար հետո,
Այս անաստված մարդիկ նաև հիմա
Մեր նկատմամբ, կյա’նքըս, նույն սխալն են գործում,
Մեզ պատժում են... գտած երջանկությա՛ն համար:
Թո’ղ որ դրախտ պետք չէ.
Մենք մեր ձեռքերով ենք այդ ստեղծել փորձում
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Պնդել, որ դու ընդմիշտ նույն դժոխքու’մ մնաս
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Մի նոր դժոխք սարքել և’ ինձ, և’ քեզ համար,
Նույնպես վարվել նաև քո մանկան հոր՝
Մեզանից ոչ պակաս դժբախտի հետ...

Ա’խ ի՛նչ հեշտ է
Խաղալ մարդկանց խեղճ բախտի հետ...


Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 13 -

Ես լա’վ գիտեմ.
Այստեղ հերոսություն է պետք,
Հերոսություն է պետք՝
Ինչպես երեկ կռվում
Փոքրոգություն կյանքում ես չեմ արել երբեք,
Մահվան հանդեպ վախից չեմ կորանում-կեռվում
Ճանաչում եմ և քե’զ.
Մենք հեռու չենք հիմա
Հերոսական քայլից Բոլորովի’ն
Ինքըդ Զոյային ես անհունորեն նման,
Իսկ ես շատ եմ սիրում Մոտրոսովին
Սակայն այստեղ մահով բա՛ն չես շահի,
Իզու’ր բան է հիմա դիմել մահի
Նա չի կարող այստեղ ցույց տալ մեզ օգնություն
Երեկ՝ կռվում մահը հերոսություն էր մեծ,
Այսօր՝ աններելի փոքրոգություն
Երեկ այնտեղ մահով շահում էիր դու կյանք,
Մահըդ նոր կյանք դարձնում,
Այսօր այստեղ մահով,
Քո մի՛ հատիկ մահով,
Երեք կյանք ես կորցնում.
-Երկու՝ ամբողջովին ու երկու՝ կես.
Փոքրիկ որդիդ՝ կիսո’վ,
Նրա հայրը՝ կիսո’վ,
Ամբողջովի՛ն՝ դու ինձ,
Ու ես էլ՝ քեզ...
Իսկ թե փոթորիկ է սա մի բաժակ ջրու՞մ
Թո’ղ որ այդպես,
Սակայն նա կյա՛նք է կործանում

Իսկ թե մի հարց է սա,
Որ փակ նիստից պիտի լայն ասպարեզ քաշվի՞,
Իսկ թե մի հարց է սա,
Որի մասին պիտի ամբո’ղջ ձայնով խոսվի
Խոսվի բա՛րձըր և բա’ց,
Եվ ո’չ լոկ մեր պեսի,
Այլև բոլո՛ր նրանց,
Բոլոր նրա’նց մասին,
Ովքեր կեսլրջորեն ու կեսկատակ
Վաղը մեր նմանին խորհուրդ կտան.
- «Կարելի՛՛ է անշուշտ,
Մարդը մարդ է, քար չէ...։

Չէ՛, նման խորհուրդը մեզ համար չէ

Չէ՛, նման խորհուրդը մեզ հարմար չէ,
Մեր աշխարհի’ն նման ու հարմար չէ
Թեկուզ նրա’ համար մեզ հարմար չէ,
Որ մարդն, այո’, մարդ է, մարդը քար չէ
Թեկուզ նրա’ համար մեզ հարմար չէ,
Մեր աշխարհի’ն նման ու հարմար չէ,
Որ նա մեր աշխարհն է,
Որ նա Սպարտա՛ չէ,
Որտեղ դատում էին ու խիստ պատժում գողին
Ո’չ հափշտակության,
Ո’չ էլ գողության մեջ խառնըվելու համար,
Այլ լոկ անբավարար ճարպըկությա՛ն՝
Բռնըվելու’ համար:
Իսկ մենք չէ՞ որ դեմ ենք ամե’ն տարողության,
Ամե’ն չափսի գողի,
Եվ առավել ևս՝ լա’վ գողության,
Եվ առավել ևս՝ ճարպի’կ գողի...

Պարույր Սևակ /պոեմ/

Ուշացած իմ սեր

- 14 -

Իսկ ի՞նչ անել հիմա
Անուղղելի – հիմար Սիրտըս ահա նորից
Կուրծքըս այնպե’ս թակում,
Այնպե՛ս է տկտկում,
Կարծես թե Մորզեի այբուբենով
Ամենքին է դիմում մի զուսպ քենով,
Ամենքին է տալիս իր նույն հարցը հիմար.
- «Իսկ ի՞նչ անել հիմա...
Սիրտըս մոլեգնորեն կուրծքս է ծեծում,
Ինչ-որ մեկն էլ դուռն է ծեծում հուշիկ
Հարբածի պես ելնում,
Գնում դուռն եմ բացում
Դուռն եմ բացում – եվ ի՛նչ.
Դու’ ես, իմ անգի՛նըս,
Դու իմ տունն ես եկել,
Եվ այնպես ես եկել,
Որ որոշված ժամին վեր չկենաս
Ու մորթվողի նման դուրս չգնաս,-
Որ չգնա’ս,
Մնա՛ս,
Ընդմի’շտ մնաս...

Ու ես լուռ նայում եմ քո աչքերին,
Սիրո’վ, ցավո’վ լեցուն,
Տագնապներո՛վ լեցուն
Այս աչքերին

Մի’ տագնապիր, ոչի՛նչ, առանձին բան չկա’,

Թո’ղ որ քո մանկիկը ինձ անվանի« քեռի,
Բայց նա «քույրի՛կ կասի վաղը մեր աղջըկան...


Պարույր Սևակ /պոեմ/ վերջ /

Ամենաերկար տարին` 445 օր

Ամենաերկար տարին եղել է մ.թ.ա. 46 թվականին:
Մինչ այդ հռոմեական օրացուցային տարին իրական տարվա տևողությունից շատ էր տարբերվում: Հուլիոս Կեսարի օրոք մտցվեց նահանջ տարիների գաղափարը (4 տարին մեկ 365-ի փոխարեն տարին ունենում է 366 օր) և բացի դրանից այդ տարում ուղղվեցին մինչ այդ կատարված սխալները: Փետրվարի 23-ի և 24-ի միջև մտցվեց 23 լրացուցիչ օր, իսկ նոյեմբերի ու դեկտեմբերի միջև 2 լրացուցիչ ամիսներ մտցվեցին, որոնցից մեկն ուներ 33, իսկ մյուսը` 34 օր: Այդ տարին, որը պատմության մեջ հայտնի է <<շփոթության տարի>> անվամբ, հռոմեական օրացույցի ամենաերկար տարին էր` 445 օր:

Արևի ամբողջական խավարում կդիտարկվի 2168 թվ.-ին

Ոչ վաղ անցյալում արևի ամենաերկարատև ամբողջական խավարումը դիտվել է 1955 թվ. հունիսի 20-ին: Այն երևում էր Ֆիլիպինյան կղզիներից, իսկ ամբողջ փուլը տևեց 7 րոպե 8 վայրկյան:
Ապագայում արևի ամենաերկարատև ամբողջական խավարում կդիտարկվի 2168 թվ. հուլիսի 5-ին, և ամբողջ փուլը կտևի 7 րոպե 28 վայրկյան:

ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ...

Աշխարհի ամենամեծ գրքերից մեկը գտնվում է Նյու Յորքի թանգարանում: Գրքի բարձրությունը 3 մետր է, հաստությունը` 1 մետր:
***
Ամենափոքր գիրքը լույս է տեսել Իտալիայում 1896 թվականին` 16 մմ երկարությամբ, 11 մմ լայնությամբ, մոտավորապես բթամատի չափ:
***
Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`<<Պատերա՞զմ: Ոչ>>: Գիրքը լույս է տեսել 1965 թվականին Հարավսլավիայում:
***
Ամենաշատ էջերով գիրքը 17-րդ դարի չինական հանրագիտարանն է, որն ունի 853450 էջ:

Այսպես Դուք-ը դարձավ քաղաքավարական ձև...

Քաղաքավարի հոգնակի ձևի (Դուք) սովորությունը գալիս է հռոմեական կայսրերից: Իբրև եռապետ` նրանք խոսում էին եռապետերի կամ ծերակույտի անունից և ասում էին` մենք... Նրան դիմողներն էլ, բնականաբար, պետք է դիմեին դուք-ով: Այսպես դուք-ը դարձավ քաղաքավարական ձև...

hmm..


Տեղաշորը կերակրել եմ, Երեխաներին սարքել եմ,
Ճաշը լվացել եմ, Մարտի 8-դ շնորհավոր:
Համբուրում եմ,
Այսօր ուշ եմ գալու...

Հ.Գ. ինչ տիպիկ ա ժամանակակից հայ տղամարդուն, չէ?
;-ՃՃՃ

Tuesday 24 November 2009

When I born, I black

When I grow up, I black

When I go in Sun, I black

When I scared, I black

When I sick, I black

And when I die, I still black

***

And you white fellow

When you born, you pink

When you grow up, you white

When you go in sun, you red

When you cold, you blue

When you scared, you yellow

When you sick, you green

And when you die, you gray...

***

And you calling me colored??

P.S. This poem was nominated by UN as the best poem of 2006, written by an African kid

Sunday 22 November 2009

Դրժել...

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։

Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ–ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։

Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։

Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
Գոչեց. — «Սիրել չե՛ս կրնար զիս»։

Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
Խնկարկելու սիրտն անապատ,
Ցուցի իրեն ճակատս գունատ,
Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զինքը սիրելս հըծծեցին հայտ։

Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
— «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։

Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Պետրոս Դուրյան, 1871

Saturday 21 November 2009

Սիրել...

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սըրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ'որո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ:

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց. “Կուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի”:

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի մ'որո գաղտնիքն է բույր
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք:

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
- “Կուզե՞ս պաշտել հոգի մ'անբիծ”:

Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակգիլ սիրողաբար:

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
- “Քնարդ է ցուրտ սիրտ, և սերըդ՝ ցավ”:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար-
Հավատարիմ, ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ...


Պետրոս Դուրյան

Գիշեր էր...

Գիշեր էր... աշուն...
Իմ հոգին կարծես լռել էր ուզում...

Սառը, մութ սենյակ
Ու դատարկ սեղան,
Երկու վառվող մոմ...

Սառը պատուհան...
Իսկ գոգին նստաց թախծոտ աղջնակ...
Մեղմ հոսող անձրեվ
Ու թախծոտ աչքեր...

Թոշնած ծաղիկներ
Ու փշուր-փշուր եղած ծաղկաման...
Անմոռաց հույզեր
Ու կոտրված սիրտ...

Գիշեր էր,
Աշուն...
Իմ հոգին ասես լռել էր ուզում...

Պատահում է...

Պատահում է սիրտդ լցվում
Ու չի լալիս ժամանակին,
Ամպը անձրև է խոստանում
Ու չի տալիս ժամանակին՝
Շտապում է կամ ուշանում.
Ես այդպես էլ գլխի չընկա,
Թե մեր ուզած ժամանակը,
Երբ է գալիս ժամանակին:

Համո Սահյան
Ինտերնետը օգտակար է երեխաներին

Ինտերնետի դրական և բացասական կողմերի մասշտաբային ուսումնասիրության արդյունքում, որոնք իրականացրել են ամերիկացի գիտնականները, պարզվել է, որ ցանցում գտնվելը, ինտերնետային խաղեր խաղալը, ինչպես նաև մյուս օգտվողների հետ շփումը շատ կարևոր և օգտակար են դեռահասների նորմալ զարգացման համար:

Ստացված արդյունքները հակասում են շատ ծնողների և ուսուցիչների այն կարծիքին, որ ժամերով ինտերնետում գտնվելը ժամանակի անիմաստ կորուստ է:

Իրենց փորձաքննության համար, որը տևել է 3 տարի, ամերիկացի գիտնականները ներառել էին ավելի քան 800 ամերիկացի դեռահասների և նրանց ծնողներին:
Ըստ գիտնականների` դեռահասների կողմից ինտերնետի օգտագործումը թույլ է տալիս նրանց շփվել և ծանոթանալ տեխնիկայի վերջին նվաճումներին ու լինել ավելի կրթված:

Ինտերնետից օգտվելը դեռևս 10 տարի առաջ հասանելի չէր հասարակության բոլոր շերտերին. դրանից օգտվում էին հիմնականում լուրջ մասնագետները, իսկ երեխաների համար ներկայումս դա մի քանի րոպեի գործ է:

Հայրեր և որդիներ

Գիտնականները պարզել են նաև, որ այն երեխաները, որոնք կարող են ինտերնետից օգտվել անսահմանափակորեն, տարբերվում են իրենց տեխնիկական զարգացման տեսանկյունից այն երեխաներից, որոնք այդ հնարավորությունը չունեն:
Գիտնականները խորհուդ են տալիս ծնողներին և ուսուցիչներին հետաքրքրվել այն ամենով, ինչով զբաղված են նրանց երեխաները ինտերնետում. ըստ նրանց` դա կօգնի ծնողներին ավելի մտերմանալ իրենց զավակների հետ, ինչպես նաև տալ անհրաժեշտ խորհուրդներ:
Գիտնականներն ասում են, որ իրենց ուսունասիրությունները կօգնեն բարելավելու ներկայիս կրթական համակարգը:


Աղբյուրը` BBC