Monday, 30 November 2009

Ուշացած իմ սեր

- 4 -

Ես սառույցի նման կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում,
Եվ ինձ... ինձ չէր փրկի
Եվ ո’չ մի սառնարան՝
Վերջին «մարկան» վրան


Ես թշնամու’ս անգամ չեմ կամենում
Տնաբույս ճյուղ լինել արմավենու՝
Լուսամուտի գոգին,
Կըճուճի մեջ կավե,
Եվ կամ լինել ոսկե - չգործածվող գավե՛ր:


Չէ’, ես սառույցի պես կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում:
Բայց... ես ո՛նց եմ ուզում
Ու երազում,
Անգի’ն,
Քո ոտքերը տեսնել իմ գրկաբաց շեմքին
Քեզ մեկընդմիշտ տեսնել իմ տանն աղքատ ու հին
Եվ հավատալ, որ դու’,
Դու՛ ես տանտիրուհին:

Բա’րձր,
Բա՛րձր է հնչում.
«Իմ սիրելի՛»,
«Իմ սե՛ր»:
Բայց ես ո՛նց եմ ուզում
Ու երազում,
Անգի’ն,
Քեզ շշուկով, ան-ծա՛յր մի շշուկով ասել,
Քեզ շշնջալ.«Իմ կի՛ն»...


Պարույր Սևակ /պոեմ/

No comments:

Post a Comment