Friday 12 November 2010

Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս...


Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս
Ես թեթևակի բարև եմ տալիս…
Ու անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում:
Չգիտեն նրանք և ի՞նչ իմանան,
Որ կանգ է առնում սիրտն իմ մի վայրկյան,
Որ ես քայլում եմ, մի պահ շփոթվում,
Մոռանում աշխարհն, օդ փնտրում օդում…
Բայց անցորդներին այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում…

Վահագն Դավթյան

2 comments:

  1. Սա Վահագն Դավթյանի բանաստեղծությունն է:)

    ReplyDelete
  2. շնորհակալություն :)

    ReplyDelete